National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.09.2022
Վառելիքի շուկայում լցակայանների նկատմամբ կկիրառվի տուգանքի արդարացի բաշխման համակարգ
1 / 2

Օրենսդրական նախաձեռնության կարգավորման առարկան վառելիքի շուկայում լցակայանների նկատմամբ տուգանքի արդարացի բաշխման համակարգի կիրառումն է: Տուգանք կսահմանվի կազմակերպության այն հասցեների նկատմամբ, որոնք կատարել են տվյալ խախտումը՝  պաշտպանելով սպառողների իրավունքները. ասել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները:

Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 12-ի ԱԺ նիստում:

Հղումը՝ այստեղ:  
  
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Ավիացիայի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» Կառավարության ներկայացրած լրացումները:

Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվեն փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկասանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների  պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաեւ վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղեւորների անվտանգության ապահովման եւ խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջները: Փոխնախարարի խոսքով՝ կապահովվի նաեւ ժամանած ուղեւորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից: Նշված պահանջները չկատարելու համար սահմանվելու է տուգանք՝  նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնության ընդունումը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային ստանդարտներով սահմանված պատասխանատվության պատշաճ  կատարմանը:

Խորհրդարանը կշարունակի հերթական նիստերի աշխատանքը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին:
 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am